13 դեկտեմբեր, 2019 10:20

Սենատի որոշումը արդարության և ճշմարտության հաղթանակն է․ Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ Սենատի որոշումը արդարության և ճշմարտության հաղթանակն է, Թվիթերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Սենատի միաձայն ընդունած բանաձևին։

«Ամբողջ աշխարհի հայերի անունից ես իմ խորը գնահատանքն եմ արտահայտում Սենատին վճռորոշ այս բանաձևի համար»,- գրել է Փաշինյանը։

Նա նաև ասել է, որ սա հարգանքի տուրք է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին և համարձակ քայլ ցեղասպանությունների կանխարգելման համար։ «#ԱյլևսԵրբեք»,- գրել է Հայաստանի վարչապետը։