15 դեկտեմբեր, 2019 10:13

Պոլսի պատրիարքը քննադատել է Ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Սենատի բանաձևը

Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը քննադատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Սենատի բանաձևը։ Թուրքական «Սաբահ» թերթի հետ զրույցում Մաշալյանը բանաձևը որակել է «անբարոյական քայլ, քանի որ այն ուղղված է Թուրքիային Հայկական հարցի շուրջ անկյուն քշելուն»: 

«Նման բաները պետք չէ լուրջ ընդունել։ Ոչինչ չկա, որ ուղղակիորեն վերաբերում է մեզ, որում մենք պետք է ներգրավված լինենք»,- ասել է նա ԱՄՆ Սենատի կողմից հինգշաբթի միաձայն հավանության արժանացած բանաձևի վերաբերյալ:

«Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ այն տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, օգտագործվում է օտար երկրների խորհրդարանների կողմից որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման գործիք»,- ասել է Պոլսո հայոց պատրիարքը: 

«Մենք դա անպատեհ ենք համարում մեր նախնիների նկատմամբ»,- ասել է նա։

Մաշալյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի ժողովուրդը ինքը կկարողանա լուծել այս հարցը, և Թուրքիան ու Հայաստանը կկարողանան բարելավել հարաբերությունները։  

«Երբ երկու կողմերը չեն կարող խոսել, խոսելու իրավունքի են հավակնում երրորդ կողմերը, չորրորդ կողմերը, նրանք, ովքեր արտասահմանում են,- ասել է պատրիարքը:- Այդ բոլոր հարցերը մենք պետք է լուծենք։ Բայց քանի որ դա հետաձգվում է, այն օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»: 

«Ես չեմ համարում, որ դա շատ բարոյական»,- ասել է պատրիարքը:

***

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն վավերացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Բանաձևի ընդունմանը նախորդեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը։

Մարիա Եղիազարյան