16 դեկտեմբեր, 2019 09:11

Էրդողանը սպառնում է փակել «Ինջիրլիք» ավիաբազան

Թուրքիան կարող է փակել «Ինջիրլիք» ավիաբազան, որտեղ տեղակայված են ամերիկյան միջուկային մարտագլխիկներ․ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Էրդողանն այս քայլին կարող է գնալ՝ ի պատասխան  Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների սպառնալիքի և ԱՄՆ-ի Սենատի՝ կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման։

«Եթե մեզ անհրաժեշտ է նման քայլ անել, ապա, իհարկե, մենք լիազորություններ ունենք։  Եթե անհրաժեշտ լինի, մեր պատվիրակությունների հետ մենք կփակենք Ինջիրլիքը»,- ասել Է Էրդողանը Haber հեռուստաալիքի եթերում։

Թուրքիան կարող է անհրաժեշտության դեպքում փակել նաև Կուրեդիկի ռադարային բազան, հավելել է նա․ «Եթե նրանք [ԱՄՆ-ը] սպառնում են մեզ այդ պատժամիջոցներով, ապա, իհարկե, մենք վրեժ կլուծենք»:

Թուրքիան դատապարտել է անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ևս կարող է պատասխանել խորհրդարանական բանաձևերով, որոնք նախորդ դարերում ամերիկացի բնիկների սպանությունները ցեղասպանություն կճանաչեն:

#CivilNet #News