16 դեկտեմբեր, 2019 12:12

Wizz Air ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստան

Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ի ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից դեպի Վիեննա և Վիլնյուս․ այս մասին այսօր հրավիրած ասուլիսին հայտնել է ընկերության կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Անդրաս Ռադոն։ Տոմսերի արժեքը լինելու է սկսած 25 եվրոյից։

Անդրաս Ռադոն հավելել է, որ չեն սահմանափակվելու այդ երկու ուղղությամբ․ ծրագրում են ավելի շատ ուղղություններ սպասարկել հետագայում:

Հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ հայաստանյան շուկա է մտնում եվրոպական մեկ այլ բյուջետային ավիաընկերություն՝ Ryanair-ը, որը հունվարից չվերթներ է իրականացնելու Երևանից և Գյումրիից՝ երեք ուղղություններով՝ Հռոմ, Միլան, ամռանը՝ նաև Բեռլին։