20 դեկտեմբեր, 2019 12:42

ԱԱԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ են նշանակվել։

Ըստ նախագահի կայքում հրապարակված փաստաթղթերի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել Ռոբերտ Բազիկյանը և Սամվել Հայրապետյանը: