23 դեկտեմբեր, 2019 12:53

Առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ

Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով. հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 26-28-ի ցերեկն աստիճանաբար նույնքան կնվազի։

Երևանում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 26-ի գիշերը, 27-ին, 28-ի գիշերը հնարավոր են տեղումներ: