23 դեկտեմբեր, 2019 22:08

ՀՀԿ-ն նիստ է գումարել, վարել է Սերժ Սարգսյանը

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ասվում է կուսակցության հաղորդագրությունում։

Նիստին հանգամանորեն ամփոփվել են 2019 թվականի երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական զարգացումները:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և անվտանգային հիմնախնդիրներին: Քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու նոր մարտահրավերները:

Գործադիր մարմնին ներկայացվել են նաև մի շարք ներկուսակցական հարցեր:

Հանրապետականը 2020 թվական է մտնում որպես ազգային արժեքների և պետական շահի վրա խարսխված Հայաստանի առաջատար քաղաքական ուժերից մեկը:

#CivilNet #News