24 դեկտեմբեր, 2019 14:55

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել ոստիկանություն

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը տարվել է ոստիկանություն: Նրան բերման են ենթարկել հենց ԵՊՀ-ից: Այս մասին է վկայում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի հրապարակած տեսանյութը:

«Արմենպրեսը», վկայակոչելով ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, տեղեկացնում է, որ Ափոյանը բերման է ենթարկվել հարուցված քրգործի շրջանակներում։ Վարագյանի տեղեկացմամբ՝ Ափոյանին բերման ենթարկելը կապված է իրավաբանության ֆակուլտետի շենքի բակում դեկտեմբերի 20-ին հնչած կրակոցների դեպքի հետ: