25 դեկտեմբեր, 2019 12:06

Թուրքական դատարանն անտեսեց ՄԻԵԴ վճիռը․ Քավալան կմնա ճաղերի հետևում

Դեկտեմբերի 24-ին թուրքական դատարանը վճռել է, որ թուրք իրավապաշտպան և հասարակական գործիչ Օսման Քավալան պետք է մնա ազատազրկման մեջ։ Այդ վճռով անտեսվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ավելի վաղ կայացրած որոշումը, որը պարտավորեցրել է Թուրքիային անհապաղ ազատ արձակել Քավալային։

Անհապաղ ազատ արձակել Օսման Քավալային, Թուրքիային պարտավորեցնում է Եվրոպական դատարանը

Ստրասբուրգում գտնվող Եվրոպական դատարանի որոշումը հաստատել է, որ Քավալային ձերբակալել են նրան լռեցնելու նպատակով։

Օսման Քավալան երկու տարի է՝ մինչդատական կալանքի մեջ է՝ «կառավարությունը տապալելու» մեղադրանքով։ Նա մեղադրվում է 2013թ․ Թուրքիայում Գեզի այգու շուրջ սկսված ցույցերի կազմակերպման մեջ։

ապՍտամբուլ. ընդվզման խրոնիկա

ՄԻԵԴ որոշումը տեխնիկապես պարտավորեցնող է Թուրքիայի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամի համար։

Տեղական դատարանը վճռել է, որ անհրաժեշտ է սպասել Թուրքիայի արդարադատության նախարարության որոշմանը՝ ՄԻԵԴ վճռի վերջնական լինելու վերաբերյալ։ 

Քավալայի գործով մյուս դատական լսումը նախատեսված է հունվարի 28-ին։ Ըստ մեղադրանքի՝ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ։

Կարդացե՛ք նաև՝

Օսման Քավալային Գեզիի ցույցերի գործով ցմահ ազատազրկում է սպառնում

Ստելլա Մեհրաբեկյան