31 դեկտեմբեր, 2019 18:11

Գորան Բրեգովիչը Երևանում է․ լուսանկարներ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աշտարակում հյուրընկալել է հռչակավոր երաժիշտ Գորան Բրեգովիչին, որն իր բենդի հետ Երեւան է ժամանել այսօր առավոտյան:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրան՝ 2020 թվականը երեւանցիների ու քաղաքի հյուրերի հետ միասին դիմավորելու հրավերն ընդունելու համար: Բրեգովիչը իր հերթին շնորհակալություն է հայտնել այս հնարավորության համար՝ խոստանալով անմոռանալի ուրախ տոնական համերգ Հանրապետության հրապարակում:

Այսօր երեկոյան և ամբողջ գիշերը Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու Գորան Բրեգովիչի համերգը։

#CivilNet #News