Moderna-ն թեկնածու պատվաստանյութի՝ ԱՄՆ-ից դուրս մատակարարման համաձայնագիր է կնքել

Moderna ընկերությունը ԱՄՆ սահմաններից դուրս COVID-19-ի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու մասին համաձայնագիր է կնքել իսպանական Rovi ընկերության հետ։ Այս մասին տեղեկանում ենք Moderna-ի պաշտոնական կայքից։

Rovi-ն կապահովի պատվաստանյութի սրվակների լցոնումը, փաթեթավորումը և պիտակավորումը՝ աջակցելով թեկնածու պատվաստանյութի հարյուրավոր միլիոն չափաբաժինների արտադրությանը ԱՄՆ-ից դուրս շուկաներին մատակարարելու համար՝ սկսած 2021-ից։ ROVI-ն կներգրավի հավելյալ աշխատուժ արտադրական գործընթացում։

Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը COVID-19-ի դեմ հավանական պատվաստանյութ արտադրողներից է։ Ընկերությունը պատվաստանյութ ստեղծելու համար օգտագործում է ինֆորմացիոն ՌՆԹ, որը մարմնին ստիպում է արտադրել սպիտակուց։ Պատվաստանյութը կլինիկական գնահատման փուլում է։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ հնարավոր պատվաստանյութ ձեռք բերելու համար բանակցություններ է վարում, այդ թվում՝ Moderna-ի հետ։

Թեմայի շուրջ ավելին՝

Կորոնավիրուսային պատվաստանյութը մշակվում է արագացված ռեժիմով. աշխատում է 150 հետազոտական խումբ

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել