Գույքահարկի փոփոխությամբ լցվում է բյուջե՞ն, թե՞ հաստատվում է սոցիալական արդարություն

65-ամյա Մարիամ Պողոսյանը մանկավարժ է եղել, ներկայում չի աշխատում, եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է։ Պողոսյանը բնակվում է Աբովյան փողոցում գտնվող իր 120 քմ մակերեսով բնակարանում, որը ժառանգություն է ստացել հորից։ Շենքը կառուցվել է 1975 թվականից առաջ։ Մինչև այժմ Պողոսյանն իր բնակարանի համար տարեկան վճարել է 19 414 դրամ գույքահարկ, սակայն, ըստ գույքահարկի մասին նոր նախագծի, առաջիկա 6 տարիների ընթացքում այն ավելանալու է՝ 2026-ին հասնելով 55 884 դրամի։ Ազգային ժողովի ընդունած՝ «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ։

Մեկնաբանել