Անհանգստանալու և խուճապի կարիք չկա․ Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը գրառում է արել․

«Սիրելի՛ բարեկամներ, խնդրում եմ խուսափել ավելորդ հրապարակումներից և հետևել միայն պաշտոնական լրատվությանը։

Ինչպես նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա։

Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն։

Փառք ու պատիվ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ և ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ»։

“/”Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. ՊՆ խոսնակ