Արտակարգ դրությունը կրկին երկարաձգվեց

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս երեսուն օրով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, կառավարության նիստին հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Բադասյանը նշեց, որ ըստ վիճակագրության տվյալների, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը շարունակում են պահպանվել։

Մարտի 16-ին հայտարարված  և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է մինչև՝ օգոստոսի 12 ժամը 17։00-ը։

Սա արտակարգ դրության չորրորդ երկարաձգումն է։