Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս երեսուն օրով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, կառավարության նիստին հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Բադասյանը նշեց, որ ըստ վիճակագրության տվյալների, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը շարունակում են պահպանվել։
Մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է մինչև՝ օգոստոսի 12 ժամը 17։00-ը։
Սա արտակարգ դրության չորրորդ երկարաձգումն է։