3 հունվար, 2020 23:05

Լավրովը խոսել է Պոմպեոյի հետ, քննադատել Սոլեյմանիի սպանությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Բաղդադում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ամերիկյան ավիահարված արդյունքում։ 

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ ՄԱԿ-ի անդամ պետության պաշտոնատար անձանց վերացման ուղղությամբ ՄԱԿ-ի մեկ այլ անդամ պետության նպատակաուղղված գործողությունները, այն էլ երրորդ ինքնիշխան պետության տարածքում՝ առանց նրա իմացության, կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի սկզբունքները և արժանի են դատապարտման:

Այսօր Բաղդադում ամերիկյան ավիահարվածների արդյունքում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի Ալ Մուհանդիսը:

#CivilNet #News