6 հունվար, 2020 01:05

Թրամփը խոստանում է անհամաչափ պատասխանել Իրանի հնարավոր հարվածներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է անհամաչափ պատասխանել Իրանի հնարավոր հարվածներին։  

«Այս գրառումները ծառայում են որպես ծանուցում ԱՄՆ Կոնգրեսին, որ եթե Իրանը հարված հասցնի որևէ ամերիկացու կամ ամերիկյան թիրախի, ԱՄՆ-ը արագ և ամբողջապես հետ կհարվածի, և հնարավոր է՝ անհամաչափ: Իրավական նման ծանուցում չի պահանջվում, բայցևայնպես տրված է»,- Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը Թվիթերում գրառումներ էր արել՝ մինչև անգամ սպառնալով հարվածել իրանական մշակութային օբյեկտների։

Տե՛ս նաև՝ Թրամփը թվիթերյան գրառումներ է անում, սպառնում հարվածել իրանական մշակութային օբյեկտների

#CivilNet #News