9 հունվար, 2020 12:34

Վարչապետն առաջարկում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ՀԴՄ չտրամադրողներին

Կառավարության հունվարի 9-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ ինչպես ճանապարհային խախտումների դեպքում, այնպես էլ ՀԴՄ չտրամադրելու դեպքում քաղաքացիների տեսանկարահանումները պետք է հիմք լինեն, որ հարկային մարմինները համապատասխան գործողություններ ձեռնարկեն։