10 հունվար, 2020 12:25

Ավարտվել է Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը, ձեռք բերված ապացույցները բավարար են մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար. այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Գործի նյութերը ծանոթության համար տրամադրվել են մեղադրյալներին և նրանց պաշտպաններին: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին և Բարսեղ Բեգլարյանին»,- ասել է Օհանջանյանը:

Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 4-ին։ Մեղադրանքն առաջադրվել է պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար։

Կարդացե՛ք նաև՝

Սերժ Սարգսյանի մեղադրանքի հետքերով․ որ ընկերություններին որքան է վճարվել դիզվառելիքի համար