11 հունվար, 2020 20:24

Իրանն ընդունել է՝ սխալի պատճառով է խոցվել ուկրաինական ինքնաթիռը

Իրանն ընդունել է, որ հունվարի 3-ին Թեհրանի մոտ Ուկրաինական ավիաուղիների Boeing 737 ինքնաթիռը խոցել է իրանական զինուժի սխալի պատճառով արձակված հրթիռը։ 

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թվիթերում գրել է․

«Զինված ուժերի ներքին հետաքննությունը հանգել է այն եզրակացության, որ մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռները, ցավոք, ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետի և 176 անմեղ մարդու մահվան պատճառ են դարձել:

Հետաքննությունը շարունակում է բացահայտել և հետապնդել այդ մեծ ողբերգությունն ու աններելի սխալը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը խորապես ցավում է այդ աղետալի սխալի համար։ 

Իմ մտքերն ու աղոթքները ուղղված են բոլոր սգացող ընտանիքներին։  Ես ձեզ եմ հղում իմ ամենաանկեղծ ցավակցությունները»։ 

Ուկրաինական ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռը կործանվել էր հունվարի 3-ին մայրաքաղաք Թեհրանից թռիչքից հետո: Ինքնաթիռի բոլոր ուղևորները և անձնակազմը՝ 176 հոգի, զոհվել էին։

Հունվարի 10-ին New York Times-ը տեսանյութ էր հրապարակել՝ հաստատելով, որ Թեհրանի մոտ ինքնաթիռը կործանվել է հրթիռի հարվածից։

#CivilNet #News