14 հունվար, 2020 17:21

Մեկ տարի անց. ով է լուծելու Արամի 23-ի խնդիրը

Մեկ տարի է անցել Երևանի Արամի 23 հասցեում տեղի ունեցած փլուզումից։ 1880-ականներին կառուցված պատմամշակութային հուշարձան հանդիսացող երկհարկանի շենքի խնդիրն առ այսօր լուծում չի ստացել։ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը դեռ առանց մշտական տանիքի է։