15 հունվար, 2020 12:31

Ադրբեջանը պատրաստ է նավթ մատակարարել Բելառուսին

Ադրբեջանը դիտարկում է Բելառուսին նավթ մատակարարելու առաջարկը։ Ինչպես հայտարարել է ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը, այդ հարցի շուրջ բանակցություններ ընթացել են։

«Տեխնիկապես մենք կարող ենք մատակարարել ինչպես ադրբեջանական, այնպես էլ այլ երկրների նավթ այն կողմերին, որոնք ցանկանում են այն գնել։ Սակայն այդ առումով որևէ հստակ բան դեռ չկա»,- ասել է Ահմեդովը։

Բելառուսի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը հայտարարել է, որ Բելառուսը նավթի գնման առևտրային առաջարկներ է ուղարկել Լեհաստանին, բալթյան երկրներին, Ղազախստանին, Ադրբեջանին, Ուկրաինային։

Ինչպես հաղորդում է բելառուսական Belsat.eu կայքը, հունվարի 1-ից Ռուսաստանը դադարեցրել է նավթի մատակարարումը բելառուսական նավթի վերամշակման գործարանների համար այն պատճառով, որ Մոսկվան և Մինսկը չեն կնքել նոր պայմանագրեր։ Գործարանները շարունակել են աշխատել, սակայն արտադրական հզորությունը նվազեցվել է մինչև տեխնոլոգիական նվազագույն շեմ։ Ռուսաստանից նավթի մատակարարումների բացակայության կապակցությամբ Բելառուսը ժամանակավորապես դադարեցրել է արտահաումը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր