15 հունվար, 2020 20:57

Պուտինը վարչապետի պաշտոնում առաջադրել է Հարկայինի ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը։

Կրեմլի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ, որի ընթացքում նրան առաջարկել է զբաղեցնել կառավարության նախագահի պաշտոնը: Համաձայնությունից ելնելով ՝ նա Միշուստինի թեկնածությունն առաջադրել է Պետական Դումայի քննարկմանը։

Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն այսօր հրաժարական է ներկայացրել նախագահին։

#CivilNet #News