15 հունվար, 2020 17:39

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովի ուղերձից հետո հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին աշխատանքի համար՝ նշելով, որ «ամեն ինչ չէ, որ ստացվել է»։ ՌԴ ղեկավարն ասել է, որ առաջիկայում կհանդիպի կառավարության յուրաքանչյուր անդամի հետ։ 

Նա առաջարկել է ստեղծել Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոն և այդ պաշտոնում նշանակել Մեդվեդևին։ Պուտինի խոսքով՝ Մեդվեդևը մշտապես զբաղվել է պաշտպանունակության և անվտանգության հարցերով։

ՌԴ կառավարության ներկայիս կազմը ձևավորվել է 2018-ի մայիսին։ Մեդվեդևը կառավարության ղեկավարն էր 2012-ից։

#ՍիվիլՆեթ #Լուրեր