17 հունվար, 2020 09:36

Ամբողջ տեխնիկան՝ 28 մեքենա, աշխատում է քաղաքի ողջ տարածքում․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի երեկոյան ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։

«Այժմ ամբողջ տեխնիկան՝ 28 մեքենա, աշխատում է քաղաքի ողջ տարածքում։ Համայնքային տեխնիկայից բացի՝ ձնամաքրման աշխատանքներին մասնակցում են նաև ենթակապալառու ընկերությունները։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում վարորդների երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- տեղեկացնում է քաղաքապետարանը։

Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունը