20 հունվար, 2020 12:27

ԱԺ-ն մերժեց ԼՀԿ խմբակցության ներկայացրած չորս նախագծերը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Ազգային Ժողովի հունվարի 20-ի նիստին դժգոհեց, քանի որ ԱԺ-ն մերժեց ԼՀԿ խմբակցության ներկայացրած բոլոր չորս նախագծերը: Նա հայտարարեց, որ նման գործելաոճով իշխանությունները թուլացնում են իրենց դիրքերը: Նրան շատ կտրուկ հակադարձեցին կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ ծավալելով թեժ քննարկում:

#ԱզգայինԺողով