20 հունվար, 2020 11:33

Հակասում է ԵԱՏՄ կանոններին. ԱԺ-ն մերժեց ավտոներկրողների համար բարենպաստ օրենքի նախագիծը

Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստին մերժեց և օրակարգում չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը: «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է նվազեցնել ավտոներկրողների համար սահմանված ավելացված արժեքի հարկը, որպեսզի մեղմվի ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը և հնարավորություն տրվի նրանց շարունակել իրենց բիզնեսը և պահպանել Հայաստանում ձևավորված ավտոմեքենաների երկրորդական շուկան: Կառավարող «Իմ քայլը» խբակցության ներկայացուցիչները նշեցին, որ նախագիծն արժանացել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը, քանի որ հակասում է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: 

#ԱզգայինԺողով