21 հունվար, 2020 12:33

Բախում Ազգային ժողովում․ «գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա»

«Բարգավաճ Հայաստանի անունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ էս խայտառակ պահվածքի համար»․ Ազգային ժողովի հունվարի 21-ի նիստին պատգամավոր Արման Բաբաջանյանը արձագանքեց Բարգավաճ Հայաստանի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին։ Վերջինս, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին, ասել էր. «Լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ։ Մենակ հուշում՝ խորհուրդ ասեմ։ Էդ գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա։ Լավ կլիներ` դրա դեմ պայքարեիք»։

#ԱզգայինԺողով