21 հունվար, 2020 14:36

Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց

Հունվարի 21-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չեն ներկայացել դատարան․ դատական նիստը կրկին հետաձգվել է մինչև փետրվարի 4-ը՝ ժամը 13։00-ն։

Ինչպես հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը, նիստին չեն ներկայացել Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանն ու Ռուբեն Սահակյանը՝ պատճառաբանելով, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։

«Պաշտպանները նշել են, որ 2020թ․ հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդներից մեկի կողմից հնչեցվել է սպառնալիք, ինչին դատարանը պատշաճ չի արձագանքել։ Նույն պատճառաբանությամբ նիստին չեն ներկայացել նաև Արմեն Գևորգյանի պաշտպանները»,- ասված է հաղորդագրությունում։