21 հունվար, 2020 17:01

Օգտագործվելու է ողջ գործիքակազմը սպանդանոցային մորթի պարտադիր պայմանի համար․ տեսչական մարմին

Սննդի անվտանգության պետական ծառայությունը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչ հակասանիտարական պայմաններում է կատարվում կենդանիների մորթը սպանդանոցներից դուրս: 

«Սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանը նաև սանիտարահիգիենիկ խնդիրների կարգավորմանն է ուղղված: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգտագործելու է ողջ գործիքակազմը նկարներում ներկայացված իրավիճակը բացառելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

ՍԱՏՄ-ն տարածել է լուսանկարները Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում մսագործների ու անասնաբուծությամբ զբաղվող գյուղացիների՝ արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին: Բողոքն ուղղված է սպանդանոցային մորթի պարտադիր պայմանի դեմ:

Այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն էլ հանդիսանում է անվտանգության երաշխիք։

Աղբյուրը՝ ՍԱՊԾ կայքը