24 հունվար, 2020 14:41

Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի հետ շփվելու բարդույթ ունի. զրույց Արամ Մանուկյանի հետ

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Արամ Մանուկյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծել է բրգաձև իշխանություն, մինչդեռ այն պետք է լիներ ցանցային, ինչպիսին էր 2018-ի ապրիլյան հեղափոխությունը: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Մանուկյանը նշում է այն սխալները, որ թույլ է տալիս գործող կառավարությունը, մյուս կողմից ընդունում, որ Փաշինյանը ճակատագրական սխալներ թույլ չի տվել: Մանուկյանը կարևորում է Ղարաբաղյան կարգավորումը և նոր Սահմանադրության ընդունումը, որը երկիրը կդարձնի կիսանախագահական, և ժողովուրդը կկարողանա ուղիղ քվեարկությամբ ընտրել նախագահ: