25 հունվար, 2020 13:52

Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա կարծո՞ւմ է, թե Ապրիլյան պատերազմը եղել է ՌԴ գիտությամբ և համաձայնությամբ

Հունվարի 25-ին Կապանի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, թե արդյոք մինչև հիմա կարծում է՝ Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի «գիտությամբ և համաձայնությամբ»։ «Ինչ ասել եմ 2016-ին, դա կա մինչև հիմա իմ ֆեյսբուքյան էջում։ Ավելին ասեմ՝ մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել Ռուսաստանի գործընկերների հետ։ Շատ բարեկամական, դաշնակցային, եղբայրական մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել ենք, վերլուծել ենք և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները»։

#CivilNet #ՍիվիլՆեթ #ՆիկոլՓաշինյանԱսուլիս