30 հունվար, 2020 16:00

Փաշինյանը պրոֆեսիոնալների փոխարեն ընտրում է լոյալներին. Մանուկ Սուքիասյան

Մանուկ Սուքիասյանը «Առաքելություն» կուսակցության ղեկավարներից էր: Սա այն քաղաքական ուժն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ձևավորեց «Իմ քայլը» դաշինքը և մասնակցեց Երևանի ավագանու, ապա Ազգային ժողովի ընտրություններին։ «Իմ քայլը» այդ երկու ընտրություններում համապատասխանաբար ստացավ քվեների ավելի քան 80 և 70 տոկոսը: 
ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Սուքիասյանը անդրադառնում է սահմանադրական փոփոխություններին և ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին, նշում, որ կադրային հարցերում Փաշինյանը առաջնորդվում է ոչ թե պրոֆեսիոնալիզմով, այլ լոյալության սկզբունքով:

#Հարցազրույց