6 փետրվար, 2020 15:51

Ալիևի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քաղբանտարկյալ են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Եվրոպայի Խորհուրդը՝ համարելով, որ այն հետընթաց է ապրել․ այս մասին Ալիևը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։ Ալիևի պնդմամբ՝ ԵԽ-ն կատարում է «զանազան քաղաքական պատվերներ, և Ադրբեջանն ընտրված է որպես թիրախ»։

«Ադրբեջանը ներկայացնում են որպես հետամնաց երկիր, Ադրբեջանում ընթացող դրական գործընթացները հաշվի չեն առնվում։ Իբր Ադրբեջանում կան քաղբանտարկյալներ, իբր Ադրբեջանում խոչընդոտում են ժողովրդավարական գործընթացները։ Իսկ երկրները, որտեղ կան քաղբանտարկյալներ, մնում են առանց ուշադրության։ Կարող եմ օրինակ բերել Հայաստանը։ Արդեն մեկ տարուց ավելի է՝ Հայաստանի նախկին նախագահը կալանավորված է, նա կալանավորվել է այն բանից հետո, երբ հայտարարել է ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու ցանկության մասին և արդեն տարուց ավելի է՝ բանտում է։ Քննության տակ է նաև նախագահը, որը ղեկավարել է երկու տարի առաջ։ Նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ»,- հայտարարել է Ալիևը՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

Ալիևը համարում է, որ ՀՀ նախկին ղեկավարների դեմ գործերի հիմքում ընկած է այսօրվա իշխանությունների հասցեին քննադատությունը։ Նա նաև ասել է, որ Հայաստանում ձերբակալում են լրագրողների։ Ադրբեջանի նախագահի տեղեկություններով՝ «վերջերս ձերբակալվել է մեդիաընկերության ղեկավար»։ Հավանաբար Ադրբեջանի նախագահը նկատի է ունեցել «5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին»։

***

Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդի զեկույցների մասին ավելի մանրամասն՝