12 փետրվար, 2020 16:34

Արցախում երկու զինծառայող է մահացել

Արցախում երկու զինծառայող է մահացել: Լուրը հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ առանց մանրամասներ հայտնելու։

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Երկրորդ մահացած զինծառայողի մասին հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում. «Երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան»։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: