12 փետրվար, 2020 16:00

Հրայր Թովմասյանից ազատվելու համար 2,5 միլիոն մարդ են ընտրատեղամասեր տանում. զրույց Էդմոն Մարուքյանի հետ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը համոզված է, որ ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական է: Նրա խոսքով՝ իշխանությունները մեկ մարդուց՝ Հրայր Թովմասյանից ազատվելու համար Հայաստանի ընտրողներին դուրս են բերում ընտրատեղամասեր, ինչին Թովմասյանը արժանի չէ: Մարուքյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Փաշինյանն ու թիմը մտել են ամբողջատիրական մտածողության փուլ:

#Հարցազրույց