12 փետրվար, 2020 12:50

Պրիմիտիվ նախագիծ է, որտեղի՞ց ձեզ այդքան ամբարտավանություն. բանավեճ ԱԺ-ում

Ազգային ժողովի փետրվարի 12-ի նիստում իշխող «Իմ քայլը» և ընդդիմադիր  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորներ Համազասպ Դանիելյանն ու Գևորգ Գորգիսյանը բանավիճեցին համայնքներին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կատարած նվիրատավությունների գործընթացի կարգավորման շուրջ: Համազասպ Դանիելյանը նախագիծն անվանեց «պրիմիտիվ», քանի որ դրանում, նրա կարծիքով, «հաշվի չեն առնվել շատ նրբություններ»: