14 փետրվար, 2020 22:50

Արցախում զինծառայող է զոհվել՝ Հայկ Ներսեսի Ասրյանը

Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Աղբյուրը՝ Արցախի ՊԲ