14 փետրվար, 2020 12:24

Կուսակցականացված ՍԴ, որը կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումները․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում ելույթի շրջանակում խոսել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների, ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի մասին։

«Սա ուղղակի անընդունելի իրավիճակ է մեզ համար, որովհետև այսպիսի Սահմանադրական դատարանի գոյությունը, ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների ողջ օրակարգը Հայաստանի Հանրապետությունում, որովհետև դա կուսակցականացված Սահմանադրական դատարան է և այդ կուսակցությունն այն կուսակցությունն է, որը Հայաստանի Հանրապետությանն առաջնորդել է դեպի կոռուպցիոն համակարգ, որն այսօր ըստ էության երազում է Հայաստանում ժովրդավարության ձախողում:

Մենք այսպիսի իրավիճակ չենք կարող հանդուրժել և ի՞նչ ենք արել՝ մենք հարցը հանել ենք հանրաքվեի, համաժողովրդական հանրաքվեի և այդ հանրաքվեով մենք առաջարկում ենք հետևյալը. Սահմանադրական դատարանի այն անդամների, որոնց պաշտոնավարումը չի համապատասխանում գործող Սահմանադրությամբ առաջադրված պայմաններին և պահանջներին, լիազորությունը դադարեցվի և մենք կունենանք նոր, մեր Սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարան: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ հանրաքվեի բարեհաջող արդյունքի պարագայում Հանրապետության նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը կառաջադրեն Սահմանադրական դատարանի թեկնածուներ, և մենք կունենանք մեր Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան: ԸՆդ որում, հիմա խորհրդարանի օրակարգում են դատական օրենսգրքի բարեփոխումները, համաձայն որոնց, բոլոր նորանշանակ դատավորները, ներառյալ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուները, կանցնեն բարեվարքության ստուգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որն ի դեպ նույնպես նոր է ձևավորվել և տեղի է ունեցել աննախադեպ բան»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկել է առաջիկա հանրաքվեն

Սահմանադրական հանրաքվե․ կողմերի դիրքորոշումները