19 փետրվար, 2020 15:02

Այո՛, հանրաքվեի այո-ն հեշտ չենք ստանալու. Հրաչյա Հակոբյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանը նախկին իշխանություննների՝ ՀՀԿ-ի ու նրա կոալիցիոն գործընկերների վերջին բաստիոնն է: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում պատգամավորը նկատում է, որ ապրիլի 5-ի հանրաքավեն դատաիրավական անկախ համակարգի առողջացման սկիզբն է դառնալու: Հակոբյանը ընդունում է, որ հանրաքվեի ընթացքում այո-ն հեշտ չի լինելու, այդ պատճառով ամբողջ թիմով, նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, Հայաստանի քաղաքացիներին բացատրելու են քվեարկությանը մասնակցելու և այո ասելու կարևորությունը:

#Հարցազրույց #ՍահմանադրականՓոփոխություններիՀանրաքվե