21 փետրվար, 2020 10:43

Հայ պատգամավորները և թեկնածուները՝ Իրանի օրենսդիրում

Իրանահայ հասարակական գործիչ Գասպար Ամիրխանեանը գրում է այսօր Իրանում ընթացող խորհրդարանական ընտրությունների մասին։

Այսօր, ուրբաթ փետրւարի 21֊ին, ողջ Իրանում կայանալու են Իսլամական Խորհրդարանի ընտրութիւններ, որի արդիւնքում, ապագայ չորս տարիների համար, ձևաւորւելու է երկրի օրենսդիր իշխանութիւնը։ Իսլ, Խորհրդարանում, իրանահայութիւնը ևս ունի երկու պատգամաւոր ընտրելու հնարաւորութիւն՝ մէկը որպէս Թեհրանի և հիւսիսային, իսկ միւսը Սպահանի և հարաւային իրանահայութեան պատգամաւոր։

Իրանում, 1979թւականի իսլամական յեղափոխութիւնից յետոյ ընկած տարիներում, Թեհրանից որպէս պատգամաւոր են ընտրւել՝ Հրայր Խալաթեանը (այժմ հանգուցեալ), Վարդան Վարդանեանը, Լևոն Դաւթեանը (այժմ հանգուցեալ), Գևորգ Վարդանին, Կարէն Խանլարեանը, (գործող պատգամաւոր),, բոլորը ՀՅԴ֊ի թեկնածուն են եղել։ Իսկ Սպահանից ընտրւել են՝ Հրաչ Խաչատրեանը՝ Դաշնակցութեան ընդիմադիր հոսանքի կողմից, իսկ յաջորդ շրջաններում, մինչ այսօր՝ ՀՅԴ֊ի թեկնածուներ Արտաւազդ Բաղումեանը, Ժորժ Աբրահամեանը, Ռոբերտ Բեգլարեանը և կրկին Ժորժ Աբրահամեանը, (գործող պատգամաւորը)։

Այս ընտրութիւններում, գործող երկու պատգամաւորներն էլ հրաժարւել են թեկնածութիւնից։ Այսօր Թեհրանում կան չորս թեկնածուներ՝ ՀՅԴ֊ի կողմից՝ Արա Շաւերդեանը, իսկ նրա մրցակիցներն են Ալբերտ Պիղոսեանը, Արիս Շահբազեանը և Սևան Սոհրային։ Իսկ Սպահանում կան երկու թեկնածուներ՝ ՀՅԴ֊ի կողմից, Ռոբերտ Բեգլսրեանը և նրա մրցակից Էմին Յովսէփը։

Այս պատկերին նայելով, Թեհրանի և հիւսիսային շրջանի՝ Թաւրիզ, Ուրմիա, Արաք, Գորգան, Սարի, Մաշհադ, պատկերի մասին կարելի է ասել, որ նկատի առնելով չորս թեկնածուների փորձն ու անցեալը և կրթութեան մակարդակը, բոլորն էլ արժանաւոր դէմքեր են իրենց մասնագիտութեան բնագաւառում, սակայն որպէս խորհրդարանի պատգամաւորութեան թեկնածուներ, զիջում են անցնող 40 տարիներում ընտրւած պատգամաւորներին։ Այսօրւայ ընտրութիւններում ընտրւելու մեծ հնարաւորութիւն ունի Արա Շաւերդեանը, քանզի վայելում է համայնքում աշխատող մի շարք միութիւնների հովանաւորութիւնը և բաւականին լայն քարոզչութիւն է իրականացրել։ Միւս երեք թեկնածուներիցէ դոկտոր Արիս Շահբազեանը որպէս ուսուցիչ և դասախօս, մեծ համակրանք է վայելում, իր նախկին աշակերտների մօտ, նաև վայելում է իրանահայ նշանաւոր գործարար և ազգային բարերար՝ Հենրիկ Տէր Ղուկասեանի հովանաւորութիւնը։ Այդ իսկ պատճառով, կարող է ստանալ զգալի թւով ձայներ։ Թեկնածու դոկտոր Ալբերտ Պօղոսեանը, որպէս տնտեսագէտ, մեծ համբաւ ունի Իրանի պետական և մամուլի շրջանակներում, սակայն համայնքում, այնքան էլ ճանաչւած չէ, ուստի դժւար թէ կարողանայ շատ ձայներ հաւաոել։ Դոկտոր Սևան Սոհրային, որպէս համալսարանի դասախօս, Թեհրանահայ կեանքում ևս անցեալ ունի և աշխատել է Կրթական Խորհրդում, և իր շրջապատն ունի, սակայն նրա յաղթելու շանսերը շատ քիչ են ։

Սպահանի պարագային, Ռոբերտ Բեգլարեանը, իր փորձով և անցեալի գործունէութեամբ, մեծ հաւակնորդն է ընտրութիւններում յաղթելու և խորհրդարան անցնելու, իսկ նրա մրցակից՝ Էմին Յովսէփը ևս կարող է փորձեր կուռակել ապագայ տարիների համար։
Կատարւած մէկշաբաթեայ քարոզչական աշխատանքներից, այն տպաւորութիւնն է ստեղծւում, ոչ անցնող 40 տարիների, ամէնա անմրցունակ շրջանն է սա, բայց և այնպէս չպիտի աչքաթող անել անակնկալները, կսպւած ձայների բաժանման մէջ։
Այն ինչ այս շրջանում չափազանց նշանակութիւն ունի համայնքի համար, դա քւէարկութեանը մասնակիցների քանակի խնդիրն է։ Նկատի առնելով անցնող չորս տարիներում, համայնքի թւի զգալի նւազումը, և հակառակ հոսանքների կողմից ռարւող հակաքարոզչութիւնը, յոյսով ենք այսօրւայ ընտրութիւնների մադնակիցների թիւը, ամրապնդի մեր համայնքի վարկն ու հեղինակութիւնը։