21 փետրվար, 2020 15:30

Չիփս ուտող մեր երեխաները

11-15 տարեկան յուրաքանչյուր հինգերորդ դեռահաս ամեն օր չիփս է ուտում։ Յուրաքանչյուր երկրորդ դեռահաս կամ դեռահասների կեսը օրական մի քանի անգամ քաղցրավենիք է օգտագործում։ Փոխարենը, մեր երեխաները քիչ միրգ ու բանջարեղեն են ուտում։ Խնդիրը հրատապ լուծում է պահանջում։ Տվյալները «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2019թ հրապարակված հետազոտությունից» են, որն իրականացրել է «Արաբկիր» բժշկական կենտրոնը։

#ԹվերըԽոսումեն