26 փետրվար, 2020 19:00

Արցախի կանայք և աղջիկները՝ մարտի 31-ի ընտրություններում. զրույց Անուշ Ղավալյանի հետ

Անուշ Ղավալյանը Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) մամուլի խոսնակն է: Ծնվել է Թալիշ գյուղում, ապրում է Ստեփանակերտում, սովորել է ԱՄՆ Ֆլետչերի դպրոցում: Մարտի 31-ին կայանալիք ընտրություններում ԱԺԿ-ից նախագահի թեկնածու է առաջադրվել գործող խորհրդարանի խոսնակ և ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանը, իսկ ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակում Անուշ Ղավալյանը 4-րդ տեղում է: Նախագահի 14 թեկնածուներից 2-ը կին է, իսկ կուսակցական ցուցակներում՝ մեկ քառորդը: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը Ստեփանակերտում ընտրությունների թեմայով զրուցել է Ղավալյանի հետ: