6 մարտ, 2020 17:19

Կորոնավիրուսն Իրանում․ հայացք ներսից

Իրանում կորոնավիրուսի տարածման հետևանքով մարտի 5-ի դրությամբ, ըստ առողջապահության նախարարության, գրանցվել է վարակվածության ավելի քան 3 500 և մահվան՝ ավելի քան 100 դեպք։ Ըստ հաղորդագրությունների՝ կորոնավիրուսով վարակվածներ կան պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների թվում։ Արդյոք Իրանում կա՞ խուճապ, որքանո՞վ է վերահսկելի ընդհանուր իրավիճակը, Նովրուզի ընթացքում սպասվո՞ւմ է արդյոք զբոսաշրջային հոսք դեպի այլ երկրներ․ այս և այլ հարցերի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է իրանահայ հասարակական գործիչ Գասպար Ամիրխանեանի հետ։