9 մարտ, 2020 15:57

Ալբերտ Նասրի․ նորաձև երանգներ սիրիահայ վարսահարդարից

Վարսահարդար Ալբերտ Նասրին չորս տարի առաջ է Հալեպից Երևան տեղափոխվել։ Կարճ ժամանակ անց շարունակել է Սիրիայում ձեռք բերած մասնագիտությամբ զբաղվել։ Այսօր Ալբերտին վստահում են մազերի օրիգինալ գունային լուծումներ փնտրող կանայք և աղջիկները։