15 մարտ, 2020 22:08

Էջմիածնի քաղաքապետարանը քաղաքացիներից պահանջում է խուսափել զանգվածային միջոցառումների մասնակցելուց

Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Այսօր քաղաքապետարանում տեղի է ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող քննարկում:
✔️Քննարկման ընթացքում ձեւավորվել է համայնքային աշխատանքային խումբ՝ արագ արձագանքման համար, որը զբաղվելու է քաղաքացիների կողմից ստեղծված իրավիճակից բխող հարցերի ու բարձրացված խնդիրների արագ արձագանքմամբ եւ վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու հարցերով:

✅Արագ արձագանքման խմբում նշանակվել են պատասխանատուներ` առողջապահական եւ ուժային կառույցների հետ մշտական կապ եւ համագործակցված աշխատանք ապահելու համար:

✔️Ըստ այդմ, վաղվանից քաղաքապետարանում կգործի թեժ գիծ:
☎️Տրամադրված շուրջօրյա հեռախոսահամարով ապահովվելու է հակահամաճարակային միջոցառումներին վերաբերելի խնդիրների արձագանքման պատշաճ ապահովում` գիծը սպասարկող խմբի եւ համապատասխան առողջապահական եւ ուժային կառույցների հետ պահվող ուղիղ կապի միջոցով:

✔️Հակահամաճարակային աշխատանքները համակարգող նիստի ընթացքում պատասխանատուներ են նշանակվել նաեւ քաղաքի ախտահանման եւ կոմունալ ծառայությունների իրականացման ուղղությամբ:
‼️Տեղեկացնում ենք նաեւ, որ ոստիկանության հետ համատեղ քայլեր է ձեռնարկվել քաղաքում բացօթյա առեւտուրը դադարեցնելու ուղղությամբ: Բացի այդ, քաղաքապետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել հանրային սննդի կետերի, սրճարանների եւ հանդիսությունների սրահների հետ` լայնամասշտաբ միջոցառումները չեղարկելու ուղղությամբ:
‼️Վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ քաղաքի բնակչության առողջության պահպանման եւ հնարավոր բարդություններից խուսափելու համար, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող քննարկման նիստում կայացվել է նաեւ քաղաքապետարանի աշխատակիցների մի մասի դեպքում հեռավար աշխատանքի անցնելու որոշումը: Սա հատկապես վերաբերում է 60 եւ ավելի տարիք եւ/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը։

Սիրելի´ համաքաղաքացիներ,
Խնդրում, պահանջում եւ կոչ ենք անում՝ զերծ մնալ ու խուսափել զանգվածային միջոցառումների (հարսանիք, նշանդրեք, ծնունդ, հուղարկավորություն եւ այլն) ու մարդկային մեծ կուտակումների, հավաքների մասնակցելուց։

❗️Ելնելով նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված ստեղծված իրավիճակից եւ մեր մտահոգությունից, հորդորում ենք նաեւ սահմանափակել այցերը քաղաքապետարան` այցելելով միայն անհետաձգելի հարցերի դեպքում եւ, առհասարակ, տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում` սահմանափակելով շփումները այլ անձանց հետ:
‼️Հիվանդության կանխարգելման համար պայքարում անչափ կարեւոր է յուրաքանչյուր անհատի անձնական բարձր գիտակցությունը, լուրջ մոտեցումը եւ պատասխանատվությունը»։