15 մարտ, 2020 20:45

MBG Hospitality ընկերության ռեստորանները փակվում են

MBG Hospitality ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ մինչև մարտի 23-ը ցանցի ռեստորանները փակ են լինելու։

«Սիրելի հյուրեր, գործընկերներ,

Հաշվի առնելով այսօր մարդկության առջև ծառացած մեծ խնդիրը և ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից, առաջին հերթին արժևորելով մարդու առողջությունը, մեր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը՝ որոշում ենք կայացրել փակել մեր ընկերության կազմում գործող Vostan Restaurant, Tsirani Home - Restaurant, Chinar Restaurant, Hans & Franz, Alaska by Hans&Franz, Louis Charden ռեստորանները մինչև մարտի 23-ը՝ կանխելու կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։

Խնդիրը համընդհանուր է, և մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում բոլորիս առողջության համար: Մի բան միանշանակ է, որքան շուտ սկսենք տանը մնալ, այնքան քիչ կտարածվի վարակը։

Ուստի խնդրում ենք՝ հոգ տարեք Ձեր և Ձեր հարազատների առողջության մասին, մնացեք տանը, իսկ մենք անհամբեր կսպասենք այն պահին, երբ կկարողանանք նորից մեր ռեստորանների դռները բացել Ձեր առաջ և խմել համաճարակի դեմ տարած մեր միասնական հաղթանակի համար:

Հ.Գ. Սննդի անվճար առաքման ծառայությունը Vostan Restaurant և Tsirani Home - Restaurant ռեստորաններից, ինչպես և խոստացել էինք, կշարունակի գործել, այսուհետ կարող եք զանգահարել (011) 48 00 00 (Ոստան) և (011) 850 950 (Ծիրանի տուն) հեռախոսահամարներով և ամրագրել Ձեր պատվերը՝ 11:00-ից մինչ 22:00:

Մեր աշխատակիցները սիրով կկազմակերպեն Ձեր առաքումը հնարավոր ամենակարճ ժամկետում (առաքիչները առաքումները կկատարեն հատուկ պաշտպանիչ ձեռնոցներով և դիմակներով)»,- ասված է հայտարարությունում։