16 մարտ, 2020 20:03

Ինչո՞ւ արտակարգ դրության պարետը Ավինյանն է, այլ ոչ Փաշինյանը. Էդմոն Մարուքյանի հարցը վարչապետին

Մարտի 16-ի Ազգային ժողովի հատուկ նիստին կորոնավիրուսի կանխարգելման նպատակով երկրում արտակարգ դրություն սահմանելու կառավարության որոշման քննարկման ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մի շարք հարցեր ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որոնք վերաբերում էին արտակարգ դրության պարետատան կառավարմանն ու ճգնաժամային իրավիճակում մասավոր հատվածի կրած վնասների փոխհատուցմանը: Փաշինյանն իր պատասխանում ասաց, թե ինչու է արտակարգ դրության պարետը փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, այլ ոչ թե ինքը: