16 մարտ, 2020 19:08

Ֆինանսական իրավիճակը երկրում կայուն է, հավաստիացնում են կառավարությունն ու ԿԲ-ն

Մարտի 16-ին կառավարությունն արտահերթ նիստում, որի ընթացքում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով երկրում արտակարգ դրություն սահմանելու որոշում կայացվեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանում ֆինանսական իրավիճակը կայուն է, բանկերն ունեն անհրաժեշտ իրացվելիություն իրենց գործառույթների ամենօրյա ու սահուն կատարման համար: