17 մարտ, 2020 11:54

ԵՄ-ն մեկ ամսով փակում է Շենգենյան գոտին, սահմանափակում ներքին տեղաշարժը 

Մարտի 17-ի կեսօրից (Երևանի ժամանակով 15:00) կփակվեն Եվրամիության արտաքին սահմանները, ինչպես նաև սահմանները Շենգենի առանց վիզայի գոտու ներսում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:  

Եվրահանձնաժողովի առաջարկի համաձայն՝ արգելքը սահմանվում է 30 օրվա ընթացքում: Բացառություն է տրվում բնակության երկիր՝ մշտական բնակության իրավունք ունեցող անձանց, ԵՄ երկրների քաղաքացիների ընտանիքի անդամների և դիվանագետների վերադառնալու համար: Սահմանը հատելը թույլատրվում է բժշկական անձնակազմի և առևտրային բեռնափոխադրումների համար: Ակնկալվում է, որ ԵՄ երկրները հավանություն կտան այս նախագծին:

Ֆրանսիան ևս անցել է լիակատար մեկուսացման՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար: Երկրի բնակիչներին կարգադրվում է մնալ տանը: Արգելվում է առանց հարգելի պատճառի դուրս գալ, ցանկացած զանգվածային հավաքույթ նույնպես արգելվում է: Ռեժիմի խախտման համար պատասխանատվություն է նախատեսում: Արգելքը մտցվում է 15 օրվա համար:

Այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նման կոշտ միջոցները համարում է անարդյունավետ` առանց վիրուսային կրողների ակտիվ նույնականացման:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ևս դադարեցրել է հանդիպումները կորոնավիրուսի հետ կապված: Անցյալ շաբաթ Ֆիլիպինների ներկայացուցչի COVID19-ի համար փորձարկումը դրական էր:

Զառա Պողոսյան